Արգենտինայի ափերին ռազմական սուզանավ է անհետացել. VIDEO

22:27   17 Նոյեմբեր 2017    109

Արգենտինայի Ռազմածովային ուժերին պատկանող «Սան Խուան» մարտական սուզանավն անհետացել է հարավամերիկյան երկրի ափերի մոտակայքում:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով արգենտինյան Ռազմածովային ուժերի թվիթերյան հաղորդագրությունը, սուզանավում 44 հոգանոց անձնակազմ է գտնվել:

Սուզանավը դադարել է կապի դուրս գալ չորեքշաբթի Ուշուայա նավահանգստից Մար դել Պլատա քաղաք ուղևորվելու ճանապարհին: Այն որոնելու են ուղարկվել նավեր և ինքնաթիռներ: Որոնողական աշխատանքներն իրականացվում են այն շրջանում, որտեղ վերջին անգամ նկատվել է սուզանավը:

Արգենտինական աղբյուրներից մեկի տվյալներով՝ սուզանավում կարող էր հրդեհ տեղի ունենալ կամ որևէ տեխնիկական խափանում:

Սուզանավի անձնակազմի անդամների հարազատներին արդեն տեղյակ են պահել կատարվածի մասին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները