Պենտագոնը պատրաստվում է ստեղծել հրթիռներ. WSJ

22:56   17 Նոյեմբեր 2017    132

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Wall Street Journal»-ին, ԱՄՆ-ը հիմք է պատրաստում այնպիսի տեսակի հրթիռի ստեղծման համար, որն արգելված է եղել սառը պատերազմի ժամանակ։

Դա այն դեպքում, եթե Ռուսաստանը չհրաժարվի նման սպառազինության սեփական մշակումից։

Ամերիկացի պաշտոնյաները պարբերականին հայտնել են, որ խոսքը ցամաքային բազավորման, գործողության միջին շառավղով հրթիռների զինանոցի հնարավոր վերականգնման մասին է։ Մոսկվան մշտապես խախտում է փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պայմանները։

Այն ստորագրվել էր ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի կողմից 1987 թվականին։ Եթե ռուսական կողմը չսկսի նորից պահպանել պայմանավորվածությունները, Վաշինգտոնը կարող է իր հրթիռները կառուցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները