ՆԱՍԱ-ն միացել է կորած արգենտինական սուզանավի որոնումներին

10:20   18 Նոյեմբեր 2017    259

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՆԱՍԱ-ի P-3 Orion մոդիֆիկացված հետազոտական օդանավը գործարկվել է կորած արգենտինական «Սան Խուան» սուզանավի որոնումների համար, անհրաժեշտության դեպքում որոնումներին պատրաստ են մասնակցել ամերիկացի զինվորականները:

Անցյալում ամերիկացի զինվորականները P-3 Orion-ն օգտագործել են սուզանավերի որոնման համար, այն հագեցած է մագնիսաչափով, ինֆրակարմիր խցիկներով, ինչպես նաեւ սառույցի հաստության չափման սենսորներով: Օդանավի սարքավորումները թույլ են տալիս սուզանավը հայտնաբերել նաեւ այն դեպքերում, եթե այն խորտակվել է:

Ամերիկացի զինվորականները կապ են պահպանում Պետքարտուղարության հետ եւ պատրաստ են որոնումներին միանալ Արգենտինայի կողմից հարցման դեպքում: Պենտագոնից հայտնել են, որ ստորջրյա փրկարարական գոծողությունների ծառայությունը պատրաստում է մասնագետների թիմը եւ սարքավորումներ:

«Սա Խուան» սուզանավը կապի մեջ չի մտել անցած չորեքշաբթիից Ուշուայա նավահանգստից Մար դել Պլատա քաղաքի ճանապարհին գտնվելիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ   P-3Orion  


Վերնագիրի այլ պիտակները