«Մոսկվա սիթի»-ում ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ

10:44   18 Նոյեմբեր 2017    259

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Lenta»-ին, «Մոսկվա սիթի» կենտրոնում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին, «Օկո» աշտարակի ռեստորաններից մեկում:

Արտակարգ վայրում աշխատում է Քննչական կոմիտեի քննչական եւ օպերատիվ խումբը: Մոտ 30 մարդ ձերբակալվել է:

Կասկածյալների մի մասը անհետացել է էլիտար արտասահմանյան մեքենաներով, մայրաքաղաքում «Գրավում» ծրագիրն է մտցվել: ՏԱՍՍ-ը պարզաբանում է, որ որոնվում են Maybach, Toyota Land Cruiser եւ Lexus ավտոմեքենաները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները