Արգենտինայի ափերի մոտ անձնակազմի 44 անդամներով սուզանավ է անհետացել

10:50   18 Նոյեմբեր 2017    222

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gaceta marinera»-ին, Արգենտինայի ռազմածովային նավատորմի «Սան Խուան» սուզանավը Հարավային Ամերիկայի երկրի ափամերձ շրջանում նշանակված ժամին կապի մեջ չի մտել:

1985-ին Գերմանիայում կառուցված դիզելային-էլեկտրական սուզանավում անձնակազմի 44 անդամ է եղել: Ըստ վերջին հաղորդումների՝ սուզանավը Ուշուայից Մար դել Պլատա էր ուղեւորվում եւ անհետացել է Սան Խորխեի ծոցում՝ ծովափից մոտ 240 ծովային մղոն հեռավորության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները