Reuters. Մեծ Բրիտանիան Իրանին 527 մլն դոլար կվերադարձնի

10:55   18 Նոյեմբեր 2017    225

Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջիկայում Իրանին մոտ 400 միլիոն ֆունտ ստերլինգ կփոխանցի (մոտավորապես 527 միլիոն դոլար):

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ուրբաթ հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում Իսլամական Հանրապետության դեսպան Համիդ Բաեդինեջադին

«Գումարի զգալի մասը Մեծ Բրիտանիան առաջիկա օրերին պետք է Իրանի Կենտրոնական բանկ փոխանցվի», - ասել է դեսպանը:

Ավելի վաղ, The Telegraph թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին հայտնել էր, որ բրիտանական իշխանությունները մտադիր են Իրանին շուրջ 400 մլն ֆունտ փոխանցել՝ որպես «բարի կամքի» արտահայտություն: Ըստ թերթի՝ խոսքը1970-ական թվականներին Իրանի կառավարության կողմից Միացյալ թագավորությանը փոխանցված դրամական միջոցների մասին է:

Թեհրանը Մեծ Բրիտանիայի կառավարությանը 650 միլիոն ֆունտ է փոխանցել ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանագրով, բայց պայմանագրի պայմանները Լոնդոնի կողմից չեն կատարվել Իրանի հեղափոխության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները