Արգենտինայի նախագահի օդանավն արտահերթ վայրէջք է կատարել

11:11   18 Նոյեմբեր 2017    240

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Telam »-ին, Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի օդանավը արտահերթ վայրէջք է կատարել վատ եղանակի պատճառով:

Մակրին ընտանիքի հետ Չապադմալալ քաղաք էր ուղեւորվում, երբ անսպասելի ամպրոպ եւ ուժգին քամի է սկսվել: Դաշտում արտահերթ վայրէջքից հետո նրանց նշանակման վայր է հասցրել ժամանած ավտոշարասյունը:

Ներկայումս Մակրին եւ նրա ընտանիքը նստավայր են ժամանել: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա   Մաուրիսիո-Մակրի  


Վերնագիրի այլ պիտակները