Դոնալդ Թրամփի ճեպանկարը աճուրդում վաճառվել է գրեթե 7 հազար դոլարով

11:16   18 Նոյեմբեր 2017    215

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Guardian»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված ճեպանկարը Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 6875 դոլարով:

Թղթի վրա Թրամփը պատկերել է Մանհեթենի մի քանի երկնաքերներ: Աշխատանքը չի արժանացել արվեստի գնահատողների մեծ ուշադրությանը՝ 5 հազար դոլար մեկնարկային գինը աննշան է բարձրացել: Հետաքրքրությունը գործի հանդեպ չեն մեծացրել նաև նկարի կողքին տեղադրված՝ Սպիտակ տան ղեկավարի լուսանկարն ու ինքնագիրը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Թրամփը, որպես նկարիչ, առայժմ ցուցաբերում է համեստ արդյունքներ աշխատանքի վաճառքի հարցում: Համենայնդեպս, այլ քաղաքական գործիչների գործերն ավելի բարձր են գնահատվել: Օրինակ՝ Ջիմի Քարտերի նկարը 2012-ին վաճառվել է 250 հազար դոլարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները