ԱՄՆ-ը Աֆղանստանում ռազմական գործողության վրա ծախսել է գրեթե 680 մլրդ դոլար

11:21   18 Նոյեմբեր 2017    259

Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունը, որը սկսվել է 2001 թվականին, արժեցել է 679.8 մլրդ դոլար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Պենտագոնի գլխավոր տեսուչի պարտականությունները կատարող Գլեն Ֆայնը՝ ուրբաթ օրը հրապարակված իր զեկույցում:

«Կոնգրեսի կողմից հավանության արժանացած 2018-ի ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին)՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության բյուջեում ռազմական գործողությունների համար հատկացվել է ևս 64.6 մլրդ դոլար, այդ թվում՝ 45.9 մլրդ՝ Աֆղանստանի համար»,- նկատել է նա:

«Ընդհանուր առմամբ Կոնգրեսը հատկացրել է 1.6 տրլն դոլար՝ Աֆղանստանում, Իրաքում և այլ վայրերում գործողությունների համար»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները