Սպիտակ տունը ծրագիր է մշակել հրթիռային հարձակման դեպքում

11:29   18 Նոյեմբեր 2017    231

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « The New York Times»-ին, Սպիտակ տունը մշակել է երկու փորձնական ծրագիր Հյուսիսային Կորեայի կողմից ամերիկյան տարածքի վրա հրթիռային հարձակման դեպքում:

Առաջինը նախատեսում է կիբերհարձակումների կազմակերպում Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակման համակարգի վրա և «սաբոտաժի այլ միջոցներ», որոնք թույլ կտան կանխարգելել արձակումը:

Երկրորդ ռազմավարությունն առաջարկում է անմիջապես խփել հրթիռները, եթե նրանք անցնեն «արագության փուլի»: Դրանց խփելու համար ամերիկյան վարչակազմը առաջարկում է կիրառել կործանիչներ և անօդաչուներ:

Միաժամանակ եթե նրանց չհաջողվի կատարել խնդիրը, վերջին հույսը կմնա միայն հրթիռը:

Այս փորձնական ռազմավարությունների իրագործման համար Սպիտակ տունը Կոնգրեսից խնդրել է 4 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ   Հս-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները