Զիմբաբվեի առաջին տիկնոջը կոչ են արել լքել իր պաշտոնը իշխող կուսակցությունում

11:57   18 Նոյեմբեր 2017    232

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ին, Զիմբաբվեի իշխող աֆրիկյան ազգային միությունը կոչ է արել նախագահ Ռոբերտ Մուգաբեի կնոջը՝ Գրեյս Մուգաբեին լքել իր պաշտոնը կուսակցությունում:

Պարբերականի փոխանցմամբ, Գրեյս Մուգաբեին խնդրել են լքել կուսակցությունը նահանգային կառույցների համակարգողների հավաքում: Նաեւ հանդիպման մասնակիցները կողմ են արտահայտել հեռացված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի իրավունքները վերականգնելու օգտին:

Նշվել է, որ նրա պաշտոնանկությունը եղել է առանց կուսակցության ղեկավար մարմնի հավանության: Ավելի վաղ կուսակցությունը կոչ էր արել նախագահ Ռոբերտ Մուգաբեին լքել պաշտոնը: Զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զիմբաբվեի մայրքաղաք հարարեում գտնվող հեռուստաաշտարակը եւ Մուգաբեի նստավայրը: Մուգաբեն ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զումայի հետ զրույցում հայտնել էր, թե իրեն տնային կալանքի տակ են պահում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զիմբաբվեի  


Վերնագիրի այլ պիտակները