Լոնդոնը մեղադրել է Փարիզին եւ Բեռլինին

12:16   18 Նոյեմբեր 2017    292

Գերմանիային և Ֆրանսիային արգելակում են Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միության կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Brexit-ի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դևիդ Դևիսը:

Դևիսը հայտնել է, որ Եվրոպայի երկու ամենաուժեղ երկրները, ստանալով Եվրոպական Միության մյուս երկրների աջակցությունը, արգելակել են Մեծ Բրիտանիայի հույսերն առևտրային բանակցություններ սկսելու հարցում: Նման կարշիք նա հայտնել է ելույթ ունենալով Բեռլինում անցկացված տնտեսական համաժողովին:

«Նրանցից շատերը ցանկանում են առաջ շարժվել: Նրանք շատ կարևոր են համարում անցումն առևտրևային բանակցություններին: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Դանիան, Նիդեռլանդները, Իտալիան, Իսպանիան և Լեհաստանը, մեծ շահույթ են տեսնում ապագա գործարքում», - ընդգծել է Դևիսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Փարիզ   Բեռլին   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները