WSJ. ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել Ս. Արաբիայի ՀՀՊ համակարգը

12:23   18 Նոյեմբեր 2017    258

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի վարչակազմը ուղիներ է փնտրում Սաուդյան Արաբիայի հակահրթիռային պաշտպանությունն օպերատիվորեն ուժեղացնելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում:

Պարբերականի աղբյուրների տեղեկացմամբ՝ Վաշինգթոնն իր ջանքերն ակտիվացրել է տարածաշրջանի իրավիճակի կարգավորման գործում: Դրա պատճառը Սաուդյան Արաբիայում արքայազնների եւ պաշտոնատար անձանց կալանավորումների շարքն էր, «Էր Ռիադ այցի ժամանակ Լիբանանի վարչապետի խորհրդավոր հրաժարականը», ինչպես նաեւ Եմենում Թեհրանի աջակցությունը վայելող խռովարարների իրանական արտադրության հրթիռի արձակումը», որը խփվել է սաուդյան մայրաքաղաքից ոչ հեռու:

Հոդվածում նշվում է, որ «Թրամփի վարչակազմը ցանկանում է հասնել Լիբանանում քաղաքական անորոշությունից դուրս գալուն, որպեսզի ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան կարողանան կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը Վաշինգթոնը տարածաշրջանային սպառնալիքների թվում առավել նշանակալի է համարում՝ Իրանի կողմից նորագույն սպառազինության մատակարարում Մերձավոր Արեւելքում իր դաշնակիցներին, այդ թվում՝ «Հիզբոլլահին»: «Անորոշության վիճակը չի համապատասխանում որեւէ մեկի շահերին, բացի «Հիզբոլլահից» եւ նրա դաշնակիցներից: Որքան այս վիճակը երկար տեւի, այնքան վատ կլինի Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ եւ մեր բարեկամների շահերի համար»,- ասել է պարբերականի զրուցակից ամերիկացի պաշտոնյան:

Պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգթոնում մասնավորապես ձգտում են «երաշխավորել, որ Սաուդյան Արաբիան իրեն պաշտպանելու հնարավորություն կունենա հետագա ցանկացած հրթիռային հարվածների դեպքում»: Հոդվածում նշվում է, որ անցյալ ամիս Թրամփի վարչակազմը հավանություն էր տվել Էր Ռիադի կողմից 15 մլրդ դոլարի հրթիռների, արձակման կայանքների եւ ռադիոտեղորոշման սարքերի ձեռքբերմանը: The Wall Street Journal-ի աղբյուրների խոսքով՝ այս գործարքի իրականացմամբ, հնարավոր է, արագացել է Էր Ռիադի ուղղությամբ Եմենից հրթիռի արձակումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները