Չինաստանի հարավում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

12:34   18 Նոյեմբեր 2017    241

Չինաստանի հարավում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որն ըստ Ռիխտերի սանդղակի` ունեցել է 6.9 մագնիտուդ հզորություն:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «eurasiadiary.com»-ին, էպիկենտրոնը գտնվել է Տիբեթի ինքնավար շրջանի Նինգչի քաղաքում:

Աղբյուրը հավելում է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհեր և ավերածություններ չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանում տեղի էր ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլել էր 530 մարդու կյանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները