Լիբանանի վարչապետ Հարիրին ժամանել է Փարիզ

13:00   18 Նոյեմբեր 2017    357

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « Deutsche Welle»-ին, Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրին, որ ավելի վաղ հայտարարել էր իր պաշտոնաթողության մասին, Փարիզ է ժամանել, որտեղ հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Իր հերթին լիբանանյան հեռուստաընկերությունը Փարիզի օդանավակայանից հեռացող վարչապետի շարասյունը և ժամանակավոր կացարան տիկնոջ հետ նրա ժամանումը պատկերող կադրեր է հրապարակել: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան   Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները