Դանիայի և Կանադայի միջև արդեն 13 տարի ձգվող «ամենատարօրինակ պատերազմը»

13:20   18 Նոյեմբեր 2017    416

Հանսի փոքրիկ կղզին (տարածքը՝ 1․3 քառակուսի կիլոմետր) գտնվում է Գրենլանդիայի (որը Դանիայի ինքնավար տարածքն է) և Կանադայի արկտիկական մասի միջև գտնվող նեղուցում։

Այդ հատվածում նեղուցն այնքան նեղ է, որ կղզին միաժամանակ գտնվում է երկու երկրների՝ Դանիայի և Կանադայի 12 մղոնանոց տարածքային ջրերում։

Կղզում չկան ո՛չ բնակիչներ, ո՛չ բուսականություն, ո՛չ օգտակար հանածոներ։ Վեճի միակ պատճառն այն է, որ դրա արդյունքը կարող է ազդել արագ հալչող Արկտիկայի ապագա սահմանաբաշխման վրա։

1993թ. հարցը բարձրացվեց Ազգերի լիգայի դատական մարմնում: Արդյունքում կղզին հատկացվեց Դանիային: Սակայն Ազգերի լիգայի կազմալուծումից հետո այդ որոշումը կորցրեց իր իրավական ուժը:

70-ականներին երկու երկրները նորից վիճարկելի համարեցին հարցը և ծովային սահման գծեցին, սակայն կղզու կարգավիճակի վերաբերյալ այդպես էլ համաձայնության չեկան: Ընդ որում, ավելի կարևոր քաղաքական հարցերով տարվելով, երկու երկրներն էլ տևական ժամանակ մոռացել են վիճահարույց հարցի մասին:

Ինչպե՞ս է ընթանում հակամարտությունը։ Կանադացիներն ափ են իջնում կղզում և այնտեղ թողնում թխկենու տերևով դրոշը կամ «Բարի գալուստ Կանադա» ցուցապաստառ, ինչպես նաև մի շիշ կանադական վիսկի։ Այնուհետև Հանսի կղզում հայտնվում են դանիացիները, որոնք վերցնում են կանադական խորհրդանիշները և թողնում իրենցը՝ Դանիայի դրոշն ու մի շիշ դանիական ակվավիտա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները