Հնդկաստանում պոռնոկախվածության դեմ որոշել են կրոնական երգերով պայքարել

13:31   18 Նոյեմբեր 2017    368

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Guardian»-ին, Բենարեսի հինդուիստական համալսարանի մի խումբ մասնագետներ նյարդաբանության պրոֆեսոր Վիջայ Նաթ Միշրայի գլխավորությամբ, ստեղծել են բջջային հավելված, որն օգնում է պոռնոկախվածությունը հաղթահարել կրոնական երգերի, աղոթքների կամ քաղաքական գործիչների ելույթների միջոցով:

Եթե բջջային սարքի օգտատերը փորձի պոռնո նյութեր փնտրել, ապա Har Har Mahadev կոչվող հավելվածը, կմիացնի հինդուիստական կրոնական երգ կամ Նելսոն Մանդելայի խոսքը:

Մոտ ժամանկներում մասնագետները մտադիր են երգացանկում ներառել մուսուլմանական աղոթքներ, ինչպես նաեւ Մահաթմա Գանդիի եւ Ռաբինդրանատա Թագորի ելույթները:

Հիշեցնենք, որ 2015-ին Հնդկաստանի իշխանությունները որոշում էին ընդունել արգելափակել 857 պոռնոկայքեր, սակայն մի քանի օր անց, օտատերերի բուռն դժգոհությունից հետո արգելքը հանվեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները