Ամենահարուստ նորվեգուհուն հարբած վարելու համար 30 հազար դոլարով տուգանել են

13:42   18 Նոյեմբեր 2017    350

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին, Նորվեգիայում 22-ամյա ուսանողուհի Կատարինա Անդրեսենը 250 հազար կրոնով (30,4 հազար դոլար) տուգանվել է հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար:

Դրանից զատ, աղջկան 13 ամսով արգելել են ղեկի մոտ նստել:

Նշվում է, որ Անդրեսենին Նորվեգիայի ամենահարուստ կինն են համարում, Forbes-ը նրա կարողությունը 1,23 մլրդ դոլար է գնահատում:

Նորվեգիայում հարբած վարելու համար տուգանքի չափը կախված է վարորդի եկամուտներից: Տեղական լրատվամիջոցները հաշվել են, որ հաշվի առնելով աղջկա կարողությունը՝ նրան կարող էին տուգանել նաեւ 4,9 մլն դոլարով: Սակայն այս փողը նրան ոչ մի եկամուտ չի բերում: Այդուհանդերձ, դատարանը հաշվի է առել նրա հաշվին առկա միլիոնները եւ տուգանել է 30 հազար դոլարով:

Գործակալությունը հայտնում է, որ 2007 թվականին Անդրեսենի հայրը նրան է փոխանցել իր ներդրումային ընկերության 42 տոկոս բաժնեմասը: Հետագայում սա նրան դարձրել է աշխարհում երկրորդ ամենաերիտասարդ միլիարդատերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա   Forbes  


Վերնագիրի այլ պիտակները