Ջորջ Բուշ ավագին ոտնձգության մեջ է մեղադրել 8-րդ կինը

13:56   18 Նոյեմբեր 2017    347

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին (1989-1993) 8-րդ կինն է մեղադրել ոտնձգության մեջ:

Նա խնդրել է իր անունը չհրապարակել, քանի որ իր աշխատանքը կապված է գաղտնի տեղեկություններին հասանելիության հետ:

Հարցազրույցում կինը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2004 թվականին, երբ թարգմանիչ է աշխատել ԱՄՆ նախկին նախագահի եւ Իսպանիայի պաշտպանության նախարար Խոսե Բոնո Մարտինեսի միջեւ բանակցությունների ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել այն իրավիճակում, երբ Իսպանիայի նոր վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն (2004-2011) հայտարարել էր Իրաքից թագավորության զորքերը դուրս բերելու մասին, եւ Բուշ ավագը, որն այդ ժամանակ Իբերական թերակղզում էր, հանդիպել է Իսպանիայի պաշտպանության նախարարի հետ: Նա հանդիպման մանրամասները չի բացահայտել, սակայն, ինչպես BBC-ն է ենթադրում, Մարտինեսը փորձել է հանդիպումն օգտագործել ավելի վստահելի հարաբերություններ հաստատելու համար նոր-նոր նշանակված Իսպանիայի վարչապետի եւ Ջորջ Բուշ կրտսերի ղեկավարած ամերիկյան վարչակազմի միջեւ

«Երբ լուսանկարվում էին, Բուշը պնդեց, որ ես ես էլ լուսանկարվեմ: Հիշում եմ, որ մտածեցի, թե դա որքան տարօրինակ է՝ սովորաբար մենք կադրից դուրս ենք մնում: Նա բռնեց հետույքս: Ես մտածեցի, որ դա պատահաբար եղավ, բայց նա դա կրկին արեց»,- ասել է կինը:

Կինը հստակեցրել է, որ 23 տարի առաջ լռել է, քանի որ իրավիճակը նրան թույլ չի տվել մարդկանց ներկայությամբ զարմանալ: «Ես ավելի շատ բարկացած էի, քան սրտնեղած, բայց այդ պայմաններում ես ոչինչ ասել չէի կարող,- հայտնել է նա: - Հիշում եմ, որ այդ պահին մտածեցի, որ նա դա արել է, որովհետեւ գիտեր, որ ես ոչինչ չեմ կարող ասել: Ես ինչպե՞ս կարող էի իրարանցում ստեղծել նախարարի ներկայությամբ, հաշվի առնելով, որ սոցիալիստների կառավարության կողմից զորքը հանելու պայմաններում մթնոլորտն առանց այդ էլ լարված էր»:

Նրա խոսքով, այդ բանակցություններից հետո տուն վերադառնալով՝ պատահածի մասին պատմել է իր երեխաներին, բայց պատմությանն ընթացք չի տվել: Միջադեպի մասին վճռել է հայտնել միայն այն բանից հետո, երբ մի քանի կանայք հանդես են եկել համանման հայտարարություններով:

Ավելի վաղ կանայք ԱՄՆ 41-րդ նախագահին, որը հիմա 93 տարեկան է, մեղադրել են ոտնձգության մեջ: Այս դեպքերից վեցը տեղի է ունեցել 2003-ից 2016 թվականներին, եւ եւս մեկը, որի մասին հաղորդվել է հինգշաբթի, 1992 թվականին, երբ քաղաքական գործիչը դեռեւս իշխանության էր: Բուշ ավագի ներկայացուցիչ Ջիմ Մակգրատը ավելի վաղ նախկին նախագահի գործողությունները նրա առողջական վիճակով է պատճառաբանել՝ նշելով, որ նա արդեն 5 տարի գամված է հաշմասայլակին, ուստի նրա ձեռքն «ընկնում է նրանց իրանի ներքեւի հատվածին, որոնք իր հետ լուսանկարվում են»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջորջ-Բուշ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները