Եգիպտոսում հին տաճարի փլատակներ են գտել

15:15   18 Նոյեմբեր 2017    146

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Յոում 7»-ին, Կահիրեի մերձակայքում՝ Կլայուբիա նահանգում բնակելի տան հիմքի կառուցման ժամանակ շինարարները հին եգիպտական տաճարի փլատակներ են գտել:

Հնէաբանները հաղորդել են, որ տաճարը հավանաբար Գորու, Իսիդե, Օսիրիս աստվածներին է նվիրված եղել: Գետնի տակ հին եգիպտական հիերոգլիֆներով եւ աստվածների պատկերներով պատերի մնացորդներն են գտել:

Շինարարության վայրը փակվել է, այնտեղ հնէաբանական պեղումներ կանցկացվեն:

Գիտնակլանները նշում են, որ գետնի տակ կարող են լինել ոչ միայն տաճարի մնացորդներ , այլեւ ամբողջ հին քաղաքի: Գտածոի տարիքը դեռ չի որոշվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   Կահիրե  


Վերնագիրի այլ պիտակները