ՌԴ-ը Սիրիայում մեկ օրում զինադադարի խախտման հինգ դեպք է արձանագրել

14:44   18 Նոյեմբեր 2017    292

Hayatsk.info-ն հայտնում է, որ Սիրիայի զինադադարի հանձնաժողովի ռուս ներկայացուցիչները մեկ օրում կրակի դադարեցման ռեժիմի խախտման հինգ, իսկ թուրք ներկայացուցիչները 4 դեպք են արձանագրել, հաղորդվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվական ամփոփագրում:

Ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների փաստերի հետ կապված հարցեր դիտարկող ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի ռուս ներկայացուցիչները արձանագրել են 5 կրակոց, որոնցից մեկը Հալեպի, մեկը Դամասկոսի եւ երեքը՝ Հոմսի ուղղությամբ:

Հաղորդագրության համաձայն՝ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակահերթերի մեծ մասը արձանագրվել է այն շրջաններում, որոնք վերահսկում են «Ջեբհաթ ան Նուսրա» եւ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումների գրոհայինները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները