Ադրբեջանում հնարավոր կլինի առցանց գրանցել անօդաչու թռչող սարքերը

14:51   18 Նոյեմբեր 2017    432

Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունը հեռահար կառավարվող անօդաչու թռչող սարքերի օգտագործման թույլտվությունը կտրամադրի էլեկտրոնային ձևաչափով:

Կառավարական էլեկտրոնային ծառայությունների ցանկում համապատասխան փոփոխությունները մտցվել են Ադրբեջանի նախարարների կաբինետի կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունը և «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ն մշակել էին «Քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի օգտագործման կանոնները» նախագիծը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները