Բերինգի կղզում հսկայական ծովային կովի կմախք է հայտնաբերվել

15:46   18 Նոյեմբեր 2017    118

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բերինգի կղզու Կոմանդորսկի արգելոցում հսկայական ծովային կովի կմախք է հայտնաբերվել :

Հողից ցցված կողոսկրերը նկատել է արգելոցի աշխատակից Մարինա Շիտովան:

Կենդանու կմախքը բարենպաստ եղանակային պայմաններից հետո գետնից հանել են, ինչը 4 ժամ է պահանջել: Կմախքը նախատեսվում է արգելոցում ցուցադրության համար վերականգնել:

Կարելի է ենթադրել, որ ծովային կովի մարմնի երկարությունը մոտ 6 մետր է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բերինգ  


Վերնագիրի այլ պիտակները