Չինաստանը ջուրն է իջեցրել էլեկտրականությամբ աշխատող նավը

18:01   18 Նոյեմբեր 2017    207

Աշխարհում առաջին նավը, որն աշխատում է էլեկտրաէներգիայով, այս շաբաթ ջուրն են իջեցրել Չինաստանի Հուանչժոու քաղաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նավի ջրատարողությունը 2 հազար տոննա է: Մարտկոցը լիցքավորվում է 2 ժամում: Ամբողջական լիցքավորման դեպքում այն կարող է նավարկել 80 կմ:

Նավի ընդհանուր երկարությունը կազմում է 70,5 մետր, լայնությունը՝ 13,9 մետր, թաղվածքը՝ 3,3 մետր: Անձնակազմը 6 մարդուց է կազմված:

Ծրագրվում է տեխնոլոգիան կիրառել նաեւ ուղեւորատար եւ տեխնիկական ջրային փոխադրամիջոցների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները