Թրամփների հարսանեկան տորթի 12 տարեկան կտորը վաճառվել է աճուրդում

18:26   18 Նոյեմբեր 2017    389

Լոս Անջելեսի Julien’s Auctions աճուրդի տունը վաճառել է տորթի մի կտորը, որոնցից 2005-ին ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ եւ Մելանյա Թրամփների հարսանիքին որպես հուշանվեր տվել էին հյուրերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստվարաթղթե փաթեթավորմամբ շոկոլադե տորթի կտորը, որը զարդարված է ամուսինների անվանատառերով՝ MDT, վաճառվել է 2240 դոլարով:

Լոտը նախապես գնահատվել էր 1-2 հազար դոլար: Սա աճուրդում վաճառվող առաջին իրը չէ, որը կապված է Դոնալդ Թրամփի հետ: Հուլիսին պատվերով պատրաստված գոլֆի մականի հավաքածուն, որը նախկինում նրան էր պատկանել, Բոսթոնի աճուրդի տանը վաճառվել է 30 հազար դոլարից մի փոքր պակաս արժեքով:

Հոկտեմբերին նյույորքայն Empire State Building երկնաքերի նկարը, որը նկարել էր ԱՄՆ ներկայիս նախագահը, վաճառվել է 16 հազար դոլարով, իսկ հուլիսին 29 հազար դոլարով վաճառվել է Նյու Յորքի հորիզոնագծով նրա նկարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները