Մակրոնը հանդիպել է Սաադ Հարիրիի հետ

18:42   18 Նոյեմբեր 2017    318

Շաբաթ օրը Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին բանակցություններ են վարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարիրիների ընտանիքի օրոք Ֆրանսիայի եւ Լիբանանի միջեւ սերտ կապեր են հաստատվել: Ավելի վաղ Հարիրին հայտարարել էր հրաժարական տալու մասին:

Նման հայտարարություն Լիբանանի վարչապետը արել էր Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ: Լուրեր էին պտտվում նաեւ, որն նաեւ հաստատում էր «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալան , որ Սաուդյան Արաբիայում Հարիրիին ուժով են պահում :

Լիբանանի նախագահ Միշել Աունը պնդում է Հարիրիի հետ մինչեւ նրա հնարավոր հրաժարականը անձնական հանդիպում ունենալու շուրջ:

Մի շարք ԶԼՄ-ներ ենթադրում են, որ Մակրոնը ցանկանում է որպես միջնորդ հանդես գալ Լիբանանում պրոիրանական եւ պրոսաուդյան խմբավորումների միջեւ:

Սպասվում է, որ մինչեւ չորեքշաբթի Հարիրին կժամանի Լիբանան Անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները