ԱՄՆ-ը Լեհաստանին Patriot հակահրթիռային համակարգեր կտրամադրի

20:41   18 Նոյեմբեր 2017    156

ԱՄՆ Պետդեպը հավանության է արժանացրել Լեհաստանին 10․5 մլրդ դոլարի Patriot հակահրթիռային համակարգեր տրամադրելու վերաբերյալ որոշումը: Համակարգերը Վարշավային կտրամադրվեն 2019թ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ որոշումն ընդունվել է Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց հետո ՆԱՏՕ-ի օգնության շրջանակներում:

ԱՄՆ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ համակարգերը կմատակարարվեն երկու փուլով: Սկզբում պայմանագիրը կստանա Կոնգրեսի հավանությունը, ինչը կտևի մոտ 30 օր, այնուհետև հրթիռներն արտադրող Raytheon կազմակերպությունը կհամագործակցի անմիջապես Լեհաստանի իշխանությունների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները