Ճապոնական քարշակ նավը բախվել է ամերիկյան ռազմանավին

09:55   19 Նոյեմբեր 2017    239

Ճապոնական քարշակ նավը շաբաթ ուսումնավարժանքների ժամանակ բախվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող նավին, սակայն լուրջ վնասներից հաջողվել է խուսափել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ABC News»-ին, միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի ափերի մոտ: Քարշակ նավի շարժիչն է խափանվել, ինչի հետևանքով նավը կորցրել է կառավարումն ու բախվել ռազմանավին, որը համալրված է կառավարվող հրթիռային սպառազինմամբ: Ամերիկյան նավը որևէ լուրջ վնաս չի ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները