Հնդկաստանը Ճապոնիայի հետ քննարկում է Լուսնի համատեղ...

10:48   19 Նոյեմբեր 2017    255

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Սինհուան»-ին, Հնդկաստանը Ճապոնիայի հետ քննարկում է Լուսնի համատեղ հետազոտության ծրագիրը։

Այս մասին ուրբաթ հայտնել է Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության նախագահ Կիրան Կումարը ՝ Տիեզերական գործակալությունների ասիական ֆորումի ժամանակ:

Կումարը հայտնել է, որ Հնդկաստանի ու Ճապոնիայի հետազոտական կառույցները հարթում են համագործակցություն՝ ակնկալելով Լուսնի հետագա հաջող հետազոտություն։

Ավելի վաղ թե Հնդկաստանը, թե Ճապոնիան սկսել էին հետազոտել Լուսինը։ Ճապոնիան 2007-ին հաջողությամբ գործարկել էր «Կագույա» լուսնային զոնդը, իսկ Հնդկաստանը 2008-ին՝ «Չանդրայան 1» տիեզերական ապարատը։ Ըստ հնդկական լրատվամիջոցների վերլուծության՝ հնդկական «Չանդրայան 1» ծրագրի վրա ծախսվել է մոտ 80 մլն դոլար, իսկ ճապոնական «Կագույա» ծրագրի վրա՝ 480 մլն դոլար, դրա համար էլ երկկողմանի համագործակցության շնորհիվ Ճապոնիան կկարողանա ուսումնասիրել հնդկական մեթոդը, որի օգնությամբ հնարավոր է ավելի քիչ ներդրումներով ավելի լավ արդյունքի հասնել, իսկ Հնդկաստանն էլ իր հերթին հույս ունի ֆինանսական աջակցություն ստանալ ճապոնական կողմից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները