Համացանցում հայտնվել է Ա-100-ի առաջին թռիչքի տեսագրությունը. VIDEO

10:52   19 Նոյեմբեր 2017    252

Ռուսական Звезда հեռուստաալիքը հրապարակել է ռադարային հսկողության և ղեկավարման բազմաֆունկցիոնալ ավիացիոն համալիրի՝ Ա-100-ի, առաջին թռիչքի տեսանյութը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, նոյեմբերի 18-ին կայացած թռիչքի ընթացքում մասնագետները հետևել են ինքնաթիռի աերոդինամիկական հատկանիշներին և սարքավորումների աշխատունակությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «թռչող ռադարը» ստեղծվել է Ил-76МД-90А ռազմական տրանսպորտային ինքնաթիռի հիման վրա: Ավիացիոն համալիրի հնարավորությունները ներառում են նպատակի հայտնաբերումը և ուղեկցումը, ինչպես նաև՝ մասնակցությունը մարտական և հարձակողական ինքնաթիռների կառավարման հարցում՝ օդային, ցամաքային և ծովային թիրախների վրա հարձակվելու ժամանակ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ա-100  


Վերնագիրի այլ պիտակները