Թրամփը Քլինթոնին համարում է «բոլոր ժամանակների ամենաանհաջողակ կինը»

11:09   19 Նոյեմբեր 2017    263

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին համարում է «բոլոր ժամանակների ամենաանհաջողակ կինը»։

«Անազնիվ Հիլարի Քլինթոնը բոլոր ժամանակների ամենավատ ու ամենամեծ անհաջողակն է։ Նա պարզապես չի կարողանում կանգ առնել, ինչը լավ է Հանրապետական կուսակցության համար։ Հիլարի, շարունակի՛ր ապրել ու կրկին փորձիր երեք տարի հետո»,- գրում է Թրամփը իր Twitter –ում։

Նշենք, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եղել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն 2016-ի նախագահական ընտրություններում ու պարտվել է Թրամփին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հիլարի-Քլինթոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները