Արգենտինայի ՊՆ-ին հաջողվել է «որսալ» անհետացած սուզանավի ազդանշանները

11:50   19 Նոյեմբեր 2017    265

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Արգենտինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արձանագրել է ազդանշաններ, որոնք ուղարկված են եղել անհետացած «Սան Խուան» սուզանավից։

Նշվում է, որ ստացվել է, ընդհանուր հաշվով, 7 ազդանշան, սակայն չի հաջողվել կապ հաստատել սուզանավի հետ։ Արգենտինայի իշխանություններն ամերիկյան կողմի հետ շարունակում են աշխատանքներ տանել՝ ճշտելու համար սուզանավի գտնվելու վայրը։ Հիշեցնենք, որ կապը սուզանավի անձնակազմի հետ, որոնց թիվը 44-ն է, կորել է Արգենտինայի ափերի մոտ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները