Խորհրդականները նրանից թաքցնում են հարցումների բացասական արդյունքները

12:49   19 Նոյեմբեր 2017    399

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Politico»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան ներկայացնում են միայն այն հարցման արդյունքները, որոնցում նախագահի աշխատանքը դրականորեն է գնահատված։

«Սպիտակ տան օգնականները հաճախ ցույց են տալիս Թրամփին հարցումները, որոնք արված են այնպես, որպեսզի բարձրացնեն նրա տրամադրությունը։ Սովորաբար դրանք այն հարցումներն են, որոնք կենտրոնացած են միայն ընտրողների վրա, ովքեր քվեարկել են 2016 թվականին Թրամփի օգտին, կամ նրա պոտենցիալ կողմնակիցների վրա»,-գրում է պարբերականը։

Թրամփն այս շաբաթ իր Twitter-ում քննարկել է Rasmussen ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ իր գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 46 տոկոսը։

Սակայն նախագահի քաղաքականությանը տրվող միջին ցուցանիշը բոլոր հարցումներով զգալի ցածր է։ RealClearPolitics կայքի հաշվարկներով՝ այն ներկայում կազմում է 38 տոկոս։

Պարբերականը գրում է, որ Թրամփը հիանալիորեն գիտի համազգային հարցումներում ցածր արդյունքների մասին և զայրանում է դրանից, իսկ հրապարակավ դրանք անվանում «կեղծ»։

Ինչպես հաստատում է պարբերականը՝ Թրամփը երբեմն որոշումներ ընդունելիս ուղղորդվում է հարցումներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները