Նախիջեւանի կայազորի զորքերը դուրս են բերվել համակենտրոնացման շրջաններ. Լուսանկարներ- VIDEO

13:00   19 Նոյեմբեր 2017    550

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի Զինված ուժերում հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում Նախիջեւանի կայազորի զորքերը շարունակում են գործողությունները:

Հրամանատարաշտաբային զորավարժության պլանի համաձայն գործնական գործողության մեջ ընդգրկված միավորումներն եւ զորամասերը դուրս են բերվել համակենտրոնացման շրջաններ մարտունակության տարբեր մակարդակի բերման համար:

Միավորումների եւ զորամասերի համալրման նպատակով մասամբ իրականացվել են զորահավաքային միջոցառումներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-20-ը Ադրբեջանում անցկացվում են հրամանատարաշտաբային զորախաղեր, որին ներգրավվել են բոլոր զորատեսակները:








Hayatsk.info

Հեշթեգներ: Նախիջեւան   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները