Անթալիայում ՌԴ, Թուրքիայի, Իրանի արտգործնախարարների հանդիպումը սկսվել է

13:21   19 Նոյեմբեր 2017    414

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Անթալիայում սկսվել է Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Մեվլութ Չավուշօղլուի եւ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի եռակողմ հանդիպումը:

Արտաքին գործերի նախարարները քննարկում են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը`հաշվի առնելով Աստանայի ձեւաչափով համատեղ աշխատանքը: Այս ամենն ուղղղված է նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք հանդիպման նախապատրաստմանը:

Ավելի վաղ Լավրովը հույս էր հայտնել, որ երեք երկրների ղեկավարների գագաթաժողովը կնպաստի ընդդիմության եւ Սիրիայի կառավարությունների միջեւ ուղղակի բանակցությունների խթանմանը, որոնք պետք է անցկացվեն Ժնեւում` ՄԱԿ հովանու ներքո:

«Վերջին ամիսներին մենք մեծ ակտիվություն չենք տեսնում ՄԱԿ մեր գործընկերների կողմից: Ես կարծում եմ, որ եռակողմ հանդիպումը կօգնի հակամարտության ավարտից հետո ընդդիմության եւ Սիրիայի կառավարությունների միջեւ Սիրիայի քաղաքական կառուցվածքի վերաբերյալ ուղղակի բանակցությունները խթանել», - ասել է Լավրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անթալիա   ՌԴ   Թուրքիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները