Ջեք Ռուբին հնարավոր է իմացել է Քենեդու մահափորձի պատրաստման մասին

13:25   19 Նոյեմբեր 2017    390

Ջեք Ռուբին, որին Քենեդու գործով գլխավոր կասկածյալ Լի Հարվին էր սպանել, կարող էր նախօրոք իմացած լինել ԱՄՆ 35-րդ նախագահի մահափորձի պատրաստման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին են վկայում ԱՄՆ Ազգային արխիվի կայքում հրապարակված փաստաթղթերը:

Վիրջինիայի համալսարանի քաղաքագետ Լարի Սաբատոն ուշադրություն է դարձրել ՀԴԲ-ից աղբյուր Բոբ Ուանդերսլայսի ցուցմուքններին:

Նա պատմել է, որ Քենեդու մահից մի քանի ժամ առաջ Ռուբին կապվել է իր հետ եւ առաջարկել նախագահակլան շքերթին գնալ հրավառությունը դիտելու:

«Հրաձգության պահին , նա Ջեքի հետ էր: Կրակոցներից հետո Ռուբին գնաց եւ Dallas Morning News-ի կողմ ուղեւորվեց», — նշվում է փաստաթղթերում:

Ուանդերսլայսի խոսքով՝ մինչ մահափորձն ինքը Ռուբիի հետ գրեթե ծանոթ չի եղել: Այս մասին աղբյուրը քննությանը տեղեկացրել է Քենեդու սպանությունից 14 տարի անց:

Ջոն Ֆիցջերալդ Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխասի Դալաս քաղաքում: Պաշտոնական վարկածի համաձայն՝ հանցագործը եղել է նախկին ծովային հետեւակ Լի Հարվի Օսվալդը:

Հեշթեգներ: ԱՄՆ   Քենեդի  


Վերնագիրի այլ պիտակները