NASA-ն ցուցադրել է Երկրի փոփոխությունները վերջին 20 տարվա ընթացքում. VIDEO

13:33   19 Նոյեմբեր 2017    436

NASA-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) անիմացիոն տեսահոլովակ է հրապարակել՝ ցուցադրելով կլիմայական փոփոխությունների հետևանքները վերջին 20 տարվա ընթացքում: Տեսանյութը հասանելի է գործակալության You Tube ալիքում:

Տեսանյութի նկարագրությունում ասվում է, որ այն ստեղծելու ընթացքում օգտագործվել են արբանյակային լուսանկարներ, որոնցից ամենահներն արվել են 1997 թվականին:

Գործակալության պատրաստած տեսանյութում ցուցադրվում է՝ ինչպես են փոխվել սառցադաշտերի և ձյունածածկի չափերը Երկիր մոլորակի վրա:

Նշվում է, որ օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով Արկտիկան 20 տարում ավելի կանաչապատ է դարձել, իսկ մոլորակի որոշ մասերում «կենսաբանական ունայնություններ» են ձևավորվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները