ԱՄԷ-ում ձեռներեցը 3 մլն դոլարով ավտոհամարանիշ է գնել

15:21   19 Նոյեմբեր 2017    128

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄԷ-ում գործարար Ահմեդ ալ Մարզուկին իր մեքենայի համար ավտոհամարանիշ է գնել 3 մլն դոլարով։

Աճուրդը, որտեղ վաճառվում են մեքենաների էքսկլյուզիվ համարանիշներ, կայացել է Աբու Դաբիում։

«Ես շատ ուրախ ու հպարտ էի, որ ստացա «2» գրանցահամարը»,- ասել է 23-ամյա գործարարը լրագրողներին։

Աճուրդում ավտոհամարանիշների վաճառքից ստացված գումարը՝ 15 մլն դոլարը, հատկացվելու է բարեգործական նպատակներով։

Աճուրդում վաճառվել են նաեւ այլ համարանիշներ։ Օրինակ «1111» համարանիշը բաժին է ընկել 12-ամյա դեռահասին, որի համար այդ համարանիշը 400 հազար դոլարով հայրն է նվեր գնել։

Իսկ անցած տարի աճուրդում «1» համարը վաճառվել էր ավելի քան 8 մլն դոլարով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ   Աբու-Դաբի  


Վերնագիրի այլ պիտակները