Զիմբաբվեում իշխող կուսակցությունը ԿԿ նիստում նախագահի ճակատագիրն է որոշում

18:51   19 Նոյեմբեր 2017    128

Նոյեմբերի 19-ին Զիմբաբվեում իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցության կենտրոնական կոմիտեի հատուկ նիստը, որտեղ հնարավոր է նախագահ Ռոբերտ Մուղաբեի հրաժարականի հարցը լուծվի, անցկացվում է մայրաքաղաք Հարարեում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստաալիքը նշում է, որ նիստը նախկինում տնային կալանքի ենթարկված 93-ամյա նախագահի համար կարող է որոշիչ լինել:

Բացի այդ, ԿԿ նիստի ժամանակ կարող է նախագահի կնոջ՝ Գրեյս Մուղաբեի ճակատագրը որոշվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի հեռուստաաշտարակը եւ նախագահ Մուղաբեի նստավայրոը: Մուղաբեն Հարավային Աֆրիկայի իր գործընկեր Ջեյկոբ Զումայի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ զինվորները նրան պահում են տնային կալանքի տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Զիմբաբվե  


Վերնագիրի այլ պիտակները