Եգիպտոսում երգչուհուն ներքնազգեստով տեսահոլովակում նկարահանվելու համար կալանավորել են

19:13   19 Նոյեմբեր 2017    298

Եգիպտոսի ոստիկանությունը փոփ երգչուհի Շիմային ներքնազգեստով տեսահոլովակում նկարահանվելու համար կալանավորել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ իրավապահ մարմինների՝ տեսահոլովակում երգչուհին չափազանց «խոստումնալից» է բանան ուտում: Տեսանյութում երգչուհին դասարանում ուսուցչուհու կերպարով է հանդես գալիս:

Շիման քննադատությունների ալիքից հետո ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում կարող էր վիրավորել իր տեսահոլովակը եւ նշել է, որ նման արձագանք չի ակնկալել:

Սեպտեմբերին բելգիացի մոդել Մարիսա Պապենը եւ ավստրալացի լուսանկարիչ Ջեսե Ուոքերը Կառնակի տաճարում մերկ լուսանկարների պատճառով եգիպտական բանտում հայտնվեցին: Ավելի ուշ նրանք կարողացան հեռանալ երկրից եւ հրապարակել լուսանկարները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Եգիպտ  


Վերնագիրի այլ պիտակները