Տնային կալանքի տակ գտնվող Մուգաբեն հացադուլ է հայտարարել

19:46   19 Նոյեմբեր 2017    314

Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն իր տնային կալանքի դեմ ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահի ընտանիքի անդամներից մեկի համաձայն՝ Մուգաբեն հրաժարվում է ուտել եւ «ճշմարտության համար մահանալու» պատրաստակամություն է հայտնում։

Հացադուլի մասին տեղեկությունը հաստատել է Զիմբաբվեում իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցության անդամներից մեկը:

Նոյեմբերի 19-ին Զիմբաբվեում իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցությունը (ZANU-PF) կենտրոնական կոմիտեի հատուկ նիստում երկրի նախագահ 93-ամյա Ռոբերտ Մուգաբեին կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացրել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Զիմբաբվե  


Վերնագիրի այլ պիտակները