Հայտնի է 2017-ի լավագույն վարկանիշով երկիրը

20:24   19 Նոյեմբեր 2017    208

Միջազգային ուսումնասիրությունների արդյունքում Գերմանիան 2017 թվականին լավագույն վարկանիշով երկիրն է դարձել՝ առաջին հորիզոնականից հետ մղելով ԱՄՆ-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

50 երկրների ազգային բրենդերի ինդեքսն ամեն տարի կազմում է ազգային բրենդի ստեղծման հարցերով անկախ քաղաքական խորհրդատու Սայմոն Անհոլտը:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում այնպիսի գործոններ ինչպիսիք են ՝ «Կառավարությունը», «Արտահանումը», «Բնակչությունը», «Մշակույթը», «Զբոսաշրջությունը» եւ «Ներդրումները եւ ներգաղթը» :

Այս տարի Գերմանիան երկրորդ տեղից առաջին տեղ է անցել, իսկ ԱՄՆ-ն առաջինից՝ վեցերորդ:

Փորձագետները համարում են, որ նման անկման պատճառը «Դոնալդ Թրամփի ազդեցությունն է»:

Գրավիչ իմիջով երկրների հնգյակում ներառվել են նաեւ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Ճապոնիան: Ռուսաստանը զբաղեցրել է 23-րդ տեղը՝ «Մշակույթ» անվանակարգում առավելագույն միավորներ ստանալով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարոկո    


Վերնագիրի այլ պիտակները