Fujifilm-ը Polaroid-ին արտոնագրային օրենքի խախտման մեջ է մեղադրել

20:32   19 Նոյեմբեր 2017    190

Fujifilm- ը, որն արտադրում է Instax նկարների ակնթարթային տպագրությամբ տեսախցիկների շարքը, դատի է տվել Polaroid- ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Fujifilm-ը կարծում է, որ Polaroid-ը խախտում է արտոնագրային օրենքը՝ պահանջելով ճապոնական ընկերությունից դադարեցնել քառակուսի նկարներով տեսախցիկներ արտադրել:

Fujifilm-ի նախորդ տեսախցիկները նկարների ուղղանկյուն ձեւաչափն էին օգտագործում:

Ընկերությունը հուսով է, որ դատարանը Fuji-ի ճշմարտացիությունը կհաստատի եւ այն, որ Polaroid-ը նկարների ձեւաչափի իրավունք չունի եւ պարզապես փորձում է մտավոր սեփականության միջոցով գումար վաստակել այն բանւից հետո, երբ ձախողել է տեսախցիկների արտադրությունը:

Polaroid-ն ակնթարթային տպագրությամբ տեսախցիկները թողարկել է մինչեւ 2008 թվականը: Դրանից հետո ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ դադարել է տեսախցիկներ եւ դրանց համար նախատեսված ժապավեններն արտադրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարոկո    


Վերնագիրի այլ պիտակները