Լոնդոնը Բրյուսելին Brexit-ի պատճառով վճարումների չափի վերաբերյալ իր առաջարկները կներկայացնի

20:48   19 Նոյեմբեր 2017    280

Պաշտոնական Լոնդոնը ԵՄ առաջիկա գաագաթաժողովում Բրյուսելին վճարումների չափի վերաբերյալ իր առաջարկները կներկայացնի՝ Brexit-ի պատճառով ԵՄ վերաբերյալ Մեծ բրիտանիայի պարտականությունների չկատարման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը: «Մենք գագաթաժողովի ժամանակ Եվրամիությանը կներկայացնենք մեր առաջարկները: Ես վստահ եմ դրանում», - ասել է նա:

Սակայն Համոնդը չի ասել՝ արդյոք բրիտանական իշխանությունները կհրապարակեն այդ առաջարկները:

Ֆինանսների նախարարը խոսել է անցումային շրջանի ժամկետների հստակության մասին: Այն պետք է ուժի մեջ մտնի ԵՄ-ից Միացյալ Թագավորության պաշտոնական դուրս գալուց հետո՝ մինչեւ 2019 թ. մարտի 29-30-ի գիշերը գործարար համայնքի համար Brexit-ի ազդեցության հետեւանքները մեղմելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարոկո   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները