Չիլիում ցուցարարների խումբը ներխուժել է նախկին նախագահի ընտրական շտաբ

20:55   19 Նոյեմբեր 2017    208

Չիլիում ցուցարարների խումբը ներխուժել է Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերայի ընտրական շտաբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պինյերան նոյեմբերի 19-ին հանրապետությունում նախագահական ընտրություններին որպես թեկնածու է հանդես գալիս:

Ոստիկանությունը 21 մարդու է ձերբակալել: Ցուցարաները «Խռովարար երիտասարդություն» շարժման անդամներ են: Շարժման ներկայացուցիչ Վիկտորիա Կարդենասը նշել է, որ նրանք ներխուժել են շտաբ, քանի որ կարծում եմ՝ Պինյերան չի կարող սովորական չիլիացիների շահերը պաշտպանել եւ հաուստներին ձեռնտու քաղաքակնություն է վարելու:

Երկրի նախկին նախագահը դատապարտել է ցուցարարների գործողությունները:

«Ես հավատում եմ, որ բոլոր նրանք ովքեր կարծում են, որ բռնությամբ կարող են հասնել իրենց նպատակներին, մեր երկրում չեն հաղթի, քանի որ վստահ եմ՝ չիլիացիների մեծամասնությունը խաղաղություն եւ առաջընթաց է ուզում», - իր ընտրական շտաբում լրագրողներին ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարոկո   Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները