Չինաստանում ռոբոտը բժշկական պրակտիկա անելու բարեհաջող քննություն է հանձնել

22:15   19 Նոյեմբեր 2017    188

Չինաստանում «Սյաո Ի» կոչվող ռոբոտը բարեհաջող հանձնել է պետական քննություն՝ բժշկական պրակտիկա անելու լիցենզիա ստանալու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտը հավաքել է 600 հնարավոր միավորից 456-ը: Քննությանը նախապատրաստվելու համար ռոբոտին պահանջվել է 12 ամիս. ռոբոտի «ուղեղի» մեջ տեղեկություններ են ներբեռնվել տարբեր բժշկական դասագրքերից:

Մասնագետների խոսքով՝ ապագայում արհեստական բանականությունը կարող է օգնել բժիշկներին խուսափել ռիսկերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները