Facebook-ի օգտատերերն այլևս չեն կարող ջնջել իրենց գրառումները

20:51   20 Նոյեմբեր 2017    93

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «VentureBeat»-ին, Facebook սոցցանցի օգտատերերը հայտնել են, որ կայքի համակարգչային տարբերակից անհետացել է գրառումները ջնջելու գործառույթը։

Նշվում է, որ կայքի այդ տարբերակում գրառումները կարելի է միայն խմբագրել։ Բջջային հավելվածում ջնջման գործառույթը նախկինի պես առկա է։

Որոշ օգտատերեր ենթադրություն են արտահայտել, որ ջնջելու հնարավորության անհետացումը ժամանակավոր խափանում է, որն ընկերությունը կշտկի մոտ ժամանակներս։ Սակայն պարբերականը կարծում է, որ դա կարող է լինել VentureBeat-ի նպատակաուղղված մոտեցում՝ բջջային հավելվածը ժողովրդականացնելու նպատակով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները