Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը նշում են իրենց պլատինե հարսանիքը

08:51   20 Նոյեմբեր 2017    57

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն ու նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպն այսօր տոնում են ամուսնության 70-ամյակը՝ պլատինե հարսանիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սպասվում է, որ զույգի մտերիմների և թագավորական ընտանիքի անդամների համար հանդիսություն կկազմակերպվի։

Գահաժառանգ արքայադուստր Եղիսաբեթն ու լեյտենանտ Ֆիլիպ Մաունթբատենը պսակադրվել էին Վեսթմինսթերյան աբբայությունում 1947 թվականի նոյեմբերի 20-ին։

Փետրվարին թագուհին նշել է կառավարման 65-ամյակը, իսկ ապրիլին՝ ծննդյան 91-ամյակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Եղիսաբեթ-II   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները