Հարիրին Եգիպտոս է մեկնում

09:12   20 Նոյեմբեր 2017    219

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրին նոյեմբերի 20-ին Եգիպտոս կայցելի:

Այս մասին հաղորդում է Hayatsk.info-ը`վկայակոչելով Հարիրիի «Ապագայի շարժում» կուսակցության իր աղբյուրներին:

Այժմ Հարիրին գտնվում է Ֆրանսիայում, ուր ժամանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով: Փարիզում Հարիրին ասել է, որ մոտ օրերս Բեյրութ կայցելի, որտեղ երկրի նախագահի հետ հանդիպումից հետո իր հրաժարականի պատճառով առաջացած քաղաքական ճգնաժամի մասին իր դիրքորոշումը կհայտնի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին, Հարիրին, ով ունի նաեւ Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն, Էր Ռիադում գտնվելու ժամանակ անսպասելիորեն իր հրաժարականի մասին հայտնեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարիրի   Եգիպտոս   Լիբան  


Վերնագիրի այլ պիտակները