NASA-ն ցույց է տվել 20 տարում Երկիր մոլորակի կրած փոփոխությունները

09:22   20 Նոյեմբեր 2017    93

NASA-ն հրապարակել է անիմացիոն հոլովակ անցած 20 տարիների ընթացքում կլիմայի փոփոխման հետևանքների մասին։ Տեսանյութը տեղադրվել է YouTube վիդեոհոսթինգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ տեսանյութն արվել է արբանյակային լուսանկարների հիման վրա, որոնցից ամենահներն արվել են 1997 թվականին։

4 րոպե տևողությամբ հոլովակում կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել սառցադաշտերի ու Երկրի ձնածածկույթի չափերը։ Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացման պատճառով 20 տարում Արկտիկան դարձել է ավելի կանաչ։ Այդ ընթացքում մեծացել է նաև «բիոլոգիական անապատների» թիվը՝ վայրեր, որտեղ գրեթե կենդանի արարած չի մնացել։

Տեսանյութի ստեղծողները հույս ունեն, որ հոլովակը կստիպի մարդկանց մտածել բնապահպանական խնդիրների լուծման կարևորության մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   NASA  


Վերնագիրի այլ պիտակները